Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը. oncology.am
Ուոուցքաբանական բուժումները հաճախ ուղեկցվում են մասշտաբային վիրահատություններով: Օրգանի ամբողջական կամ մասնակի հարկադրված հեռացումը փրկում է հիվանդի կյանքը: Սակայն այն հաճախ ընկալվում է որպես սեփական անձի կորուստ, փրկված կյանքի ողբերգություն: Հիվանդը դուրս է գրվում և նա պետք է որևէ կերպ ապրի, հարմարվի կոլոստոմային, կրծքի բացակայությանը, հասկանա, որ կյանքն անկախ ամեն ինչից շարունակվում է:
Ժամանակին դիմեք հոգեբանին
Ուռուցքային հիվանդներին ցուցաբերվող «Պարզ առավոտ» ծառայության հոգեբան Աննա Ուշակովան սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում արմատական վիրահատական միջամտությունից հետո հարմարվել կյանքի նոր պայմաններին. «Հենց ինձ 2011 թվականին իրականացվել է հաշմանդամություն առաջացնող վիրահատություն, ես չեմ ամաչում դրա մասին ասել իմ հիվանդներին, դա նրանց վրա լավ է անդրադառնում:
Վիրահատությունից հետո ես նույնպես սկսեցի շատ բաներին հարմարվել: Միայն հարազատների նրբանկատությունը, չհարկադրված աջակցությունը, սեփական կամքի ուժը, ապագայի պլանները կօգնեն վերականգնվել: Այս շրջանում շատ կարևոր է հոգեբանի աջակցությունը»: Աննա Ուշակովան կոչ է անում բոլոր այն հիվանդներին, ովքեր մինչև բուժումը, բուժման ընթացքում կամ բուժումից հետո եղել են սահմանային հոգեվիճակներում, չամաչեն զանգել հոգեբանին: Զրույցն օգնում է . «Ես հիվանդ եմ ունեցել, ով վիրահատությունից երկու օր առաջ մտածում էր կամ լուսամուտից դուրս նետվելու մասին, քանի որ երկարատև բուժում էր սպասվում և ոչ մի լավ բան չէր կարող լինել կամ էլ այնուամենայնիվ գնալ հաշմանդամության բերող վիրահատության: Այդպիսի հիվանդներին ես շատ եմ խնդրում զանգահարել մեզ՝ «Պարզ առավոտ» թեժ գծին ՝ 8 (800) 100 01 91, կիսվել սեփական ապրումներով: Հոգեբանի հետ զրույցը բուժում է: Այն կարող է փրկել հիվանդի կյանքը և տրամադրել բուժման և վերականգնման: Կարևոր է, որ հիվանդը, բժիշկը և հոգեբանը նույն ուղղությամբ մտածեն, որպեսզի հիվանդն ապաքինվի և ապրի որակյալ կյանքով: Ուռուցքը դատավճիռ չէ, այլ կյանքի փուլ, որը պետք է անցնել և շարունակել ապրել»:
Լացեք, եթե Ձեր սիրտը լցված է
Այդպիսի վիրահատություններից հետո կյանքը կտրուկ փոխվում է՝ դառնալով ինչ-որ կերպ անհարմարավետ: Որևէ օրգանի բացակայությունը որպես փաստ ընդունելու համար երկարատև ժամանակ է պահանջվում: Հոգեբաններն ասում են, որ եթե Ձեր սիրտը լցված է լացեք, մի պահեք հույզերը Ձեր ներսում: Շատ դժվար է ընդունել սեփական մարմնի նոր կարգավիճակը, բայց փորձել պետք է: Խորը դեպրեսիայի մեջ չընկնելու համար պետք է օգնեն հարազատները և հոգեբանը: «Եթե խոսենք ժամկետների մասին, ապա ամեն ինչ հիվանդից է կախված: Եթե հիվանդը լավատես է և մինչև վիրահատությունը հարազատներն աջակցել են, ասել են, որ իր հետ են, ամեն ինչ լավ կլինի, ապա նա կյանքի նոր պայմաններին արագ կհարմարվի՝ 2-4 ամսվա ընթացքում: Ես իմ հիվանդներին ասում եմ, որ կյանքը միայն շաքար չէ, այն հաճախ նաև պղպեղ է, լինում է նաև մահ, բաժանում, ինչպես նաև ծանր հիվանդություններ: Վերականգնման ժամկետները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, արդյոք ամուսինը չի հեռացել, երբ կնոջը դուրս են գրել վիրահատությունից հետո: Այս դեպքում ցանկացած լավատես ծանր ապրումներ կունենա »,- պատմում է Աննա Ուշակովան:
Ընդունե՛ք Ձեր նոր մարմինը
«Ինձ շատ մոտ է մաստէկտոմիայի թեման, ես օնկոհոգեբան եմ աշխատում ոչ միայն «Պարզ առավոտ» գծում, այլ նաև Պ.Ա.Հերցենի անվան ուռուցքաբանական կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի ստացիոնարում: Ես ամեն շաբաթ հանդիպում եմ կուրծքը հեռացրած կանանց հետ: Նրանց համար շատ կարևոր է հոգեբանական աջակցությունը: Մինչև վիրահատությունը կինը պատրաստվում է այն բանին, թե ինչ կտեսնի հետո նա հայելու մեջ: Այստեղ պետք է ճիշտ տրամադրել հարազատներին, խոսել նրանց հետ, որքանով են նրանք պատրաստ աջակցել հիվանդին և ինչպես: Կնոջ հիվանդանոցից դուրս գրվելուց և տուն վերադառնալուց հետո շատ բան կախված է մոտիկներից, հատկապես ամուսնուց, սիրելի տղամարդուց»:
Հաճախ տղամարդը հեռանում է մեկ կամ երկու կրծքագեղձը հեռացրած կնոջից: Վերջինիս համար դա ծանր հարված է, դավաճանություն: «Հաճախ հիվանդների հետ զրուցելիս ես հասկանում եմ, որ այդ զույգը բաժանման եզրին է գտնվել դեռևս մինչև հիվանդությունը: Այսինքն դեռ այն ժամանակ եղել են բարդ հարաբերություններ: Կինը հիվանդանում է, իսկ տղամարդը նրան թողնում է ՝ պատճառաբանելով հիվանդությունը: Սակայն այս դեպքում բաժանման պատճառը հիվանդությունը չէ, այլ այն, որ դեռ մինչև այդ էր տեղի ունենում՝ բերելով նման ավարտի: Երկրորդ տարբերակի դեպքում տղամարդը սիրում է կնոջը, պատրաստ է նրա հետ միասին հաղթահարել հիվանդությունը: Նա դուրս է գրվում, գալիս է տուն, դրսևորվում են քիմիաբուժության կողմնակի ազդեցությունները, արցունքներ, հիստերիկ վիճակներ, տրամադրության անկումներ, կինը չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Այդ ժամանակ տղամարդու համար շատ բարդ է և նա մի օր ուղղակի ասում է, որ իր կնոջը սիրում է, բայց այլևս այդպես ապրել չի կարող: Այդ ժամանակ կնոջն անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, որպեսզի ընտանիքը պահպանի»:
Նոր մարմինը չընդունելը նույնիսկ ամուսնու աջակցության դեպքում, երկարատև խնդիր է շատ կանանց համար: Կուրծքը կնոջ համար կարևոր է, այն գեղեցիկ է, կանացի, և հանկարծ այն հեռացնում են: Հոգեբանորեն շատ դժվար է դրա հետ հաշտվել: Աննա Ուշակովան իր հիվանդներին խորհուրդ է տալիս գեղեցիկ սպիտակեղեն գնել՝ լրացուցիչ կրծքկալով, որպեսզի ինտիմ հարաբերությունները դրանցով տեղի ունենան: Որոշ կանանց մոտ այն վստահություն է առաջացնում: «Օգնում է նաև շփումը կանանց ֆորումներում: Սեփական փորձից կարող եմ ասել, հոգեբանին դիմելը շատ լավ է, սակայն այդ հիվանդները կարիք ունեն հիվանդությունը վերապրած կանանց հետ շփման, ովքեր ներկայումս ապրում են լիարժեք կյանքով: Սեփական փորձը շատ կարևոր է»:
Երեխայի հետ Ձեզ ճիշտ պահեք
Առանձին և բարդ թեմա է քաղցկեղով հիվանդ երեխաները, որոնց լայնածավալ վիրահատություններ են կատարվել՝ օրգանների հեռացմամբ: Երեխան մանկապարտեզ է հաճախում, դպրոց և եթե նա տարբերվում է մյուսներից, նրանք ծաղրում են երեխային, կատակում, ինչը շատ ծանր է: Աշխատանքն այստեղ սկսվում է ընտանիքից, ծնողների նախապատրաստումից, որ իրենց երեխան վատը չէ, այլ առանձնահատուկ է: «Շատ ծնողներ երեխային որպես նախագիծ են ընկալում, որը պետք է հաջող լինի: Այդպիսի ծնողները շատ ծանր են տանում, որ իրենց երեխան վիրահատությունից հետո դարձել է ոչ այնպիսին, ինչպիսին մյուսներն են: Այդ ժամանակ նրանց հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ: Եթե նրանք գտնվում են սթրեսի մեջ, ընկճված են , ապա երեխային չեն կարող աջակցել: Մյուս ծայրահեղության դեպքում երեխային լիովին մեկուսացնում են և հաշմանդամ են դարձնում ծնողական գերխնամքի հետևանքով: Դա նույնպես ճիշտ ուղի չէ:
Ծնողներին պետք է կրթել, սթափեցնել: Կարևոր է երեխային հասկացնել, որ նա այս աշխարհի մի մասն է, պետք է նրան օգնել գտնել սեփական եսը, դերը: Պետք է երեխային ասել, որ նա առանձնահատուկ է, բայց մյուս երեխաներից ոչ մի կերպ պակաս չէ»: Ավելին, հենց ծնողներն իրենք պետք է սովորեն իրենց երեխային այդպիսին ընկալել:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն